ՀՔԾ-ն չի մեկնաբանում «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսան Պետրոսյանին ձերբակալելու մասին տեղեկությունը

20:34, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ Ալեքսան Պետրոսյանին ու նրա որդուն ձերբակալելու մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել նախկին պատգամավորի ու նրա որդու ձերբակալման մասին։

Ալեքսան Պետրոսյանը 1995 թվականից զբաղեցնում է Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները:

2003-2017թթ. Ալեքսան Պետրոսյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:


© 2009 ARMENPRESS.am