ֆուտբոլի երիտասարդական թիմը պարտվեց Իռլանդիային

18:00, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին պարտություն կրեց սեփական հարկի տակ` ընդունելով Իռլանդիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղի առաջին կեսում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի 63-րդ րոպեին Իռլանդիան առաջ անցավ հաշվի: Գոլի հեղինակ դարձավ Էլբուզեդին: Այնուհետ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով, բայց նույնիսկ այդ դեպքում Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով:

Այս պարտությունից հետո ընտրանին մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է: Հաջորդ խաղը երիտասարդական թիմը կանցկացնի նոյեմբերի 19-ին Իտալիայում:


© 2009 ARMENPRESS.am