Սլովակիայում պետական սուգ Է հայտարարվել ՃՏՊ-ից մեծ թվով զոհերի կապակցությամբ

16:53, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի կառավարությունը որոշել Է նոյեմբերի 15-ը պետական սուգ հայտարարել հանրապետությունում՝ չորեքշաբթի օրը երկրի արեւմուտքի Նիտրա քաղաքի մերձակայքում բեռնատարի հետ ավտոբուսի բախումից մեծ թվով զոհերի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է Սլովակիայի ռադիոն:

Պետական սուգ հայտարարելու որոշումն ընդունվել Է կառավարության արտահերթ նիստում, որը հինգշաբթի օրը կայացել Է Բրատիսլավայում: Պետական կազմակերպությունների շենքերի վրա ազգային դրոշները կխոնարհվեն միջին եվրոպական ժամանակով ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն (Երեւանի ժամանակով 11:00-ից մինչեւ 23:00-ն): Նիտրա քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհ Է դարձել 12 մարդ, որոնցից չորսը երեխաներ են ու դեռահասներ: Վնասվածքներ Է ստացել 20 մարդ: Նրանցից երեքն օրհասական վիճակում են:

Ավտոբուսում գտնվում Էին դպրոցականներ, որոնք տուն Էին վերադառնում պարապմունքներից: Բեռնատարը, որի վարորդը դիտվում Է որպես ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր, քարեր Էր տեղափոխում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am