Շաքարային դիաբետով հիվանդները ևս երկու տարի անխափան կապահովվեն «Դիաբետոն» դեղով

13:16, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:

Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե»  ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:


© 2009 ARMENPRESS.am