«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

09:19, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մի շարք մասնագիտություններ աստիճանաբար մոռացության են մատնվում: «Դա շատ վատ հետեւանք կարող է ունենալ՝ մասնագիտությունը  կորցնելով, ապագայում կորցնում ենք դասախոսներին: Եվ, ասենք, 10 տարի հետո, եթե տվյալ մասնագիտությունն ակտուալ, անհրաժեշտ լինի, հնարավոր է՝ համապատասխան մասնագետներ չունենանք»,- թերթի  հետ զրույցում նշել է ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետ Սասունիկ Մելիքյանը՝ ավելացնելով, որ պետական քաղաքականությամբ փորձում են մոռացության վտանգի առաջ կանգնած մասնագիտությունների գրավչությունը մեծացնել՝ դիմորդների դիմելիությունն ապահովելու համար: Օրինակ, անվճար տեղեր են տրամադրում:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանն էլ նկատել է, որ կարեւոր է այդ մասնագիտությունների արդիականացումը, որովհետեւ պետք է հասկանալ նաեւ այդ մասնագիտությունները չընտրողներին՝ դրանք արդիական չեն: Նա ավելացրել է, որ ծրագրերը պետք է այնպես վերափոխել, որ դրանք առնչվեն երկրի տնտեսությանն ու հասարակական կյանքին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


© 2009 ARMENPRESS.am