Երրորդ զորամիավորման ստորաբաժանումներն անցկացրել են 120 մմ ականանետով հրաձգության վարժանքներ

19:20, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով նոյեմբերի 12-ին 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են 120 մմ ականանետով գործնական հրաձգության վարժանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

բացազատվել են կրակի կառավարման կետեր, ականանետերը բերվել են մարտական վիճակի, համաձայն առաջադրված խնդիրների՝ հրետանային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բարձունքներն ու հենակետերը:


© 2009 ARMENPRESS.am