Դիլիջանում ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի  

14:23, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019 թ. մեկնարկել է Դիլիջանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման  և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակը քաղաքում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը: Մինչ այս անբարեկարգ վիճակում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները:


© 2009 ARMENPRESS.am