«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից

09:20, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նպատակային ուսուցումն արտոնյալ պայմաններ է ստեղծում: Այդ ուսուցման համար դիմած ՀՀ քաղաքացիները պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ են ընդունվում ընդհանուր մրցույթից դուրս՝ առանձին մրցույթով: Իսկ ընդունվելուց հետո, մինչեւ հրամանագրումը, գործուղող եւ ընդունող կողմերի հետ պայմանագիր են կնքում: Պայմանագրի համաձայն, տվյալ ուսանողները կրթությունից հետո առնվազն 3 տարի պետք է աշխատեն արդեն նրանց համար նախատեսված աշխատատեղում: Եվ ուսանողի առաջադիմությունն այդ ամենի հետ կապ չունի:

Վերջին տարիներին, սակայն, նպատակային տեղերի համար մրցույթը մեծ չէ: ՀՀ ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության կազմակերպման եւ վերահսկողության բաժնի պետ Սասունիկ Մելիքյանի խոսքերով, դա պայմանավորված է վերջին տարիներին դիմորդների ընդհանուր թվի նվազմամբ: Նա նաեւ ավելացրել է. «Ասել, թե նպատակային կրթությունը հարցը լիարժեք լուծում է՝ կդժվարանամ, բայց բավականին լուրջ խնդիր է լուծում»: Նրա խոսքերով, ապագայում փորձելու են բարեփոխել նաեւ այդ համակարգը՝ այն ավելի ճկուն դարձնելով»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am