Նոյեմբերի 13-ին սպասվող իրադարձությունները

09:00, 13 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ ԱԺ-ում կշարունակվի հերթական քառօրյա նիստը: Իր աշխատանքները կշարունակի արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված համաժողովը:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հրավիրված մամուլի ասուլիսում կանդրադառնա անտառահատումների ռիսկերին, կներկայացնի անտառվերականգնման աշխատանքները:

Լրագրողների հետ կհանդիպի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների, ինֆորմատիզացիայի և ներքին շուկաների նախարար Կարինե Մինասյանը:

Գրականագետները, գիտնականները, դասախոսները, կրթության ոլորտի մասնագետները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Նրանք իշխանություններին և ուսանողությանն կոչ կանեն՝ կապված հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի հետ:

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը կքննարկի LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը:

«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կկայանա «Կինը և կինեմատոգրաֆիան» թեմայով ավանդական կլոր սեղան-քննարկում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել  armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am