ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

16:33, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ Յակովենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, այդ թվում՝ ՀՀ տարածքում գտնվող ռուսաստանյան ձեռնարկությունների համատեղ շահագործման և հետագա ծրագրերի իրականացմանն ու ընդլայնմանն ուղղված  խնդիրներ:

 


© 2009 ARMENPRESS.am