ԵՀ-ի ապագա ղեկավարը մտադիր Է մեծացնել ԵՄ-ի արտաքին քաղաքական գործունեության ծախսերը

15:39, 12 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 12-ին Փարիզի խաղաղության համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքական գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնելու պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ցանկանում եմ, որ ԵՄ-ն հնարավորություններ ունենա ինչպես որ պետք Է աշխարհաքաղաքական դերի համար. արտաքին քաղաքականությունից մինչեւ առեւտուր, հումանիտար օգնությունից մինչեւ անվտանգություն: Ուստի բյուջեի նոր նախագծի շրջանակներում ես ցանկանում եմ, որ Եվրոպան արտաքին գործունեության ծախսերը 30 տոկոսով մեծացնի այն բանի համեմատությամբ, ինչն այժմ մենք անում ենք»,- հայտարարել Է նա: Եվրոստատի տվյալների համաձայն՝ ԵՄ-ի Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության բյուջեն 2018 թվականին կազմել Է 678,5 միլիոն երվո: Այդ գումարի մեջ չեն մտնում ԵՄ-ի կողմից արտասահմանյան երկրներին տրամադրվող սմիջոցները որպես մարդասիրական օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am