«Արցախ»-ը Հայաստանի վոլեյբոլի չեմպիոնն է  

13:41, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վոլեյբոլի առաջնության չեմպիոնն «Արցախ»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում կայացել է վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ հանդիպումը:

Առաջնության հաղթողին որոշելու համար «Արցախ» և ԲԿՄԱ թիմերի միջև կայացել է լրացուցիչ հանդիպում, որն ավարտվել է «Արցախի» հաղթանակով՝ 3:1:

Վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել ՃՇՀԱՀ-ի (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թիմը:


© 2009 ARMENPRESS.am