Դիլիջանի շուկայի մոտակա անտառում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ

12:05, 12 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն  նոյեմբերի 11-ին, ժամը 22:02-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շուկայի մոտակա անտառում: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 12-ին, ժամը 00:12-ին, մարվել՝ 01:23-ին:

Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ, մացառուտ, 2 դեկորատիվ ծառ և 20 կոճղ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 փրկարար ծառայող և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից:

 


© 2009 ARMENPRESS.am