Գանան դարձել Է 16-րդ երկիրը, որը հետ Է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը

15:19, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գանայի Հանրապետությունը Սերբային ծանուցել Է ինքնահռչակ Կոսովոյի անկախության՝ իր ճանաչումը հետկանչելու մասին՝ դառնալով 16-րդ երկիրը, որն այդ կերպ Է վարվել: Համապատասխան նոտան հասցվել Է Բելգրադ, նոյեմբերի 11-ին հաղորդել Է Սերբիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գանայի Հանրապետությունը հետ Է կանչել Կոսովոյի եւ Մետոքիայի ճանաչումը, ինչի մասին նոտայով ծանուցել Է Սերբիայի ԱԳ նախարարությանը: Դրանով իսկ Գանան դարձել Է ՄԱԿ-ի անդամ 16-րդ երկիրը, որը հետ Է կանչել Կոսովոյի ճանաչումը: Գանայի կառավարությունը կարծում Է, որ Կոսովոյի եւ Մետոքիայի միակողմանի հռչակված անկախության ճանաչման՝ 2012 թվականի որոշումը եղել Է վաղաժամ, ճանաչումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եղել են Հելսինկիի հռչակագրի խախատում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձեւի հիմնարար խախտում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կոսովոյի անկախության իրենց ճանաչումը հետ են կանչել Պապուա Նոր Գվինեան, Բուրունդին, Սուրինամի Հանրապետությունը, Գվինեա Բիսաուն, Լիբերիան, Լեսոտոն, Մադագասկարը, Պալաուի Հանրապետությունը եւ այլ երկրներ: Ներկայումս Կոսովոյի Հանրապետությունը, Սերբիայի վարկածով՝ ճանանչել Է 100 երկիր:

Պրիշտինան պնդում Է, որ նման պետությունների թիվը 117 Է: Կոսովոյի ճանաչման դեմ են հանդես գալիս ավելի քան 60 երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Հունաստանը, Իսրայլը, Հնդկաստանը, Իսպանիան եւ Չինաստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am