Դամասկոսը մտադիր չԷ Եվրոպային օգնել՝ պայքարելու Սիրիայից փախած զինյալների դեմ

12:44, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը մտադիր չԷ Եվրոպայի երկրների հետ համագործակցել անվտանգության ոլորտում եւ այն ահաբեկիչներին հակազդելու գործում, որոնք ԵՄ են փախչում Սիրիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադը:

«Այժմ համագործակցություն չկա, եւ մենք դրան պատրաստ չենք: Մենք հստակորեն հայտարարել ենք, որ մտադիր չենք անվտանգության ոլորտում օգնել ցանկացած երկրի, քանի դեռ նա Սիրիայի դեմ գործում Է ինչ-ինչ ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, անվտանգություն, թե քաղաքականություն»,-ասել Է Ասադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

2011 թվականից Սիրիայում շարունակվում Է զինված հակամարտությունը: Կարգավորմանն ակտիվորեն միացել են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք հաշտության երաշխավորներ են: Այդ ժամանակաշրջանում Սիրիայում հաջողվել Է գործնականում ամբողջովին հաղթել ահաբեկիչներին, սկսել քաղաքական կարգավորումը, փախստականների վերադարձը եւ պատերազմից ավերված ենթակառուցվածքի վերականգնումը: Ստեղծվել Է սահմանադրական կոմիտե, որի մեջ մտել Է նաեւ ընդդիմությունը: Կոմիտեի առաջին նիստն անցկացվել Է հոկտեմբերի 30-ին Ժնեւում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am