Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020 թվականին կբարձրանա 10 տոկոսով

10:02, 11 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել է հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ ներկայացված առաջարկի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ:

«Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները»,-նշել է Արսեն Թորոսյանը:


© 2009 ARMENPRESS.am