«Լիվերպուլ»-ը հաղթեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին

22:30, 10 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակում «Լիվերպուլ»-ը մրցեց Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած խաղում Ֆաբինյոյի, Սալահի և Սադիոյի երեք գոլերին պատասխանեց միայն Սիլվան. «Լիվերպուլ»-«Մանչեսթեր սիթի»` 3:1:

Այս տուրից հետո էլ «Լիվերպուլ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 34 միավոր: «Մանչեսթեր Սիթի»-ն չորրորդն է 25 միավորով:

Անգլիայի առաջնության հաջորդ տուրի խաղերը կկայանան երկու շաբաթից:

 


© 2009 ARMENPRESS.am