Մխիթարյանի անունը չկա «Ռոմա»-ի հայտացուցակում

14:23, 10 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բացակայում է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի անունը:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս արդեն մոտ 6 շաբաթ:

 


© 2009 ARMENPRESS.am