Արոնյանը Բուխարեստի մրցաշարում դեռևս երկրորդն է

14:13, 10 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Բուխարեստի կայծակնային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Grand Chess Tour-ի կայծակնային մրցաշարի առաջին օրը գրոսմայստերներն անցկացրեցին 9 պարտիա: Արոնյանը հավաքեց 15,5 միավոր և մրցաշարային աղյուսակում դեռևս 2-րդ տեղում է: Շախմատիստները կանցկացնեն ևս 9 տուր:

 Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:

 


© 2009 ARMENPRESS.am