Գվատեմալայում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

13:24, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գվատեմալայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 197.5 կմ խորության վրա:

Տեղեկատվություն զոհերի կամ ավերածությունների վերաբերյալ չկա:


© 2009 ARMENPRESS.am