Մբապեն չի ուզում երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ

12:25, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապեն հետաքրքրված չէ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի կնքմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe-ը: Ֆրանսիայի չեմպիոն ՊՍժ-ի ղեկավարությունը մեծ խնդրի առաջ է կանգնած, քանի որ Մբապեն չի ուզում նոր պայմանգրի կնքել, իսկ ակումբը չի կարող առավել բարձր աշխատավարձ առաջարկել ֆուտբոլիստին: Պատճառը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի աշխատավարձն է` տարեկան 33 միլիոն  դոլար:

Մբապեի պայմանագիրը Ֆրանսիայի գործող չեմպիոնի հետ նախատեսված է մինչ 2020 թվականը:


© 2009 ARMENPRESS.am