«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում
12:20, 9 Նոյեմբեր, 2019«ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը թերթի հետ զրույցում նշել է, որ բավականին երկար տարիներ պետական բյուջեով գումար է նախատեսվում ազգային փոքրամասնությունների դասագրքերի տպագրման համար: Բացի այդ, յուրաքանչյուր տարի դարձյալ պետական բյուջեի միջոցներով կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստումներ են իրականացվում:
Նախարարության պաշտոնյան ընդգծել է, որ համագործակցության մասով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ խնդիրներ չեն ունեցել: Մակյանը հավատացրել է, որ բարձրացվող հարցերը շատ արագ լուծումներ են ստանում:
Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆիա Սիմոնովան արձանագրել է, որ իրենց մոտ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:
«Մեր բոլոր գործողություններում առաջնորդվում ենք այնպես, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մտածելակերպը, առանձնահատկությունները, կամ մշակութային որեւէ ոլորտ չստորադասվի հայկականին: Դրանք զուգահեռ հարթությունների վրա են»,-ասել է Սյուզաննա Մակյանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
© 2009 ARMENPRESS.am