Հարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ամբողջ խաղին

09:01, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվեց «Ահմադ»-ին: Այդ խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից  հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է:

 

 


© 2009 ARMENPRESS.am