Բասկետբոլի առաջնության առաջատարների խաղում հաղթել է «Արագած»-ը

08:36, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած «Արագած»-«Ուրարտու» խաղի առաջին քառորդում գրեթե հավասար պայքար էր ծավալվել, բայց «Ուրարտու»-ին հաջողվեց քառորդն իր օգտին ավարտել՝ 19:23: Սակայն հաջորդիվ «Արագած»-ն խաղի ընթացքն իր ձեռքը վերցրեց և մյուս երեք քառորդներում էլ առաջատար էր: Ի վերջո հաղթեց 105:81 հաշվով և դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թեյվին Քամմինգսը «Արագած»-ից՝  37 միավոր։


© 2009 ARMENPRESS.am