Արարատի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կասկածյալը 51- ամյա կին է

21:51, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի բաժինն «Արարատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի լույս 7-ի գիշերը հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվել է ոստիկանություն ու խոստովանել կատարածը։

Հանցագործության գործիք խոհանոցային դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։


© 2009 ARMENPRESS.am