Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են ոստիկանության ծառայողներ

17:03, 8 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։

Շնորհավորական խոսքով հանդես են եկել  ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Իրենց ելույթներում Արման Սարգսյանն ու Գաբրիել Բալայանը նշել են նաև, որ երկու գերատեսչությունների միջև կա սերտ համագործակցություն, ինչը արտացոլվում է ոչ միայն զորավարժությունների, այլև հանրապետության կարևորագույն միջոցառումների, պետական սահմանին մարտական հերթապահության ու զորակոչերի ընթացքում։


© 2009 ARMENPRESS.am