Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում /լրացված/

16:56, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյասնիկյան պողոտայի հարակից բլուրներից մեկի վրա տուն է այրվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը նշեց, որ այս պահին հստակ տեղեկություն չկա, մարտական հաշվարկները շուտով կհասնեն դեպքի վայր:

«Այս պահին երկու մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր, և նրանց հասնելուն պես օպերատիվ տեղեկություն կտրվի»,- նշեց Զարգարյանը:

Լրացում. Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, տարածքի տների բնակիչները հայտնել են, որ իրենց տեղեկություններով այդ այրվող տանն ապրում է 3 հոգի՝ մայրը և նրա 2 որդին: Այդ պահին նրանք տանն են եղել թե ոչ, հարևանները չգիտեին: Մի փոքր վնասվել է նաև կողքի տան կտուրը, որի տերերը Հայաստանում չեն:

 


© 2009 ARMENPRESS.am