Բոնդի մասին ֆիլմերի պլակատների խոշորագույն հավաքածուն վաճառել են 264 հազար դոլարով. Daily Mail

12:55, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղտնի ծառայությունների բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պլակատների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուն Անգլիայի Prop Store աճուրդի տանը վաճառվել Է 227,5 հազար ստեռլինգով (264,3 հազար դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 7-ին հայտնել Է Daily Mail թերթը:

Գերլրտեսին մարմնավորած ժողովրդականություն վայելող դերասանների, նրանց ընկերուհիների, ինչպես նաեւ թշնամիների պատկերներով գրեթե 500 պլակատներ միաժամանակ աճուրդի են հանվել առցանց եւ Ռիքմանսուորթ քաղաքում (Անգլիայի Հարթֆորդշիրի հարավարեւելման կոմսություն) գտնվող աճուրդների կազմակերպիչների կենտրոնակայանում:

Ամենաթանկ լոտը դարձել Է բոնդապատումի չորրորդ ժապավենի՝ Thunderball-ի (1965 թ.), պլակատների հավաքածուն՝ ԱՄՆ-ից, ժապավեն, որտեղ Բոնդի դերակատարը Շոն Քոներին Է: Այն վաճառվել Է 12,5 հազար ստեռլինգով (14,5 հազար դոլար): Աճուրդում արժեքով երկրորդը` 8,1 հազար ստեռլինգ (9,4 հազար դոլար), Goldfinger (1964 թ.) կինոնկարի՝ պատվերով պատրաստված աֆիշան Է, որտեղ 007 գործակալին դիմակայել Է չարագործ Աուրիք Գոլդֆինգերը (գերմանացի դերասան Գերտ Ֆրեբե):

Աճուրդի տան ղեկավար Սթիվեն Լեյնի խոսքով՝ «Ջեյմս Բոնդի մասին պլակատների՝ աշխարհում խոշորագույն նորարարական աճուրդը շատ մեծ հետաքրքրություն Է առաջացրել»:

Նա հույս Է հայտնել, որ այս աճուրդը «կատալիզատոր կդառնա բլոքբասթերների պլակատների 2020 թվականին եւս երեք աճուրդներ կազմակերպելու համար»: Ներկա դրությամբ բրիտանացի գերլրտեսի մասին նկարահանվել Է 24 ֆիլմ: Կինոնկարները հսկայական հաջողություն են ունեցել հանդիսականների առումով. ընդհանուր դրամամուտքերը կազմել են ավելի քան 10 մլրդ դոլար: 007 գործակալի արկածաների մասին Dr. No անվանումը կրող առաջին ֆիլմն Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Ներկայում բոնդապատումի վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի 007: Spectre-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար: Բացի Քոններից, մեծ Էկրանին տարբեր տարիների 007 գործակալներ են եղել Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.), Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը եւ Դենիել Քրեյգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am