ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կոչ են արել Սիրիայի շուրջը պատավորությունների խախտման դեպքում

11:32, 7 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատորներ Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդի նահանգից) եւ Լինդսի Գրեմը (հանրապետական, Հրավային Կարոլինայի նահանգից) ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին կոչ են արել պատժամիջոցներ սահմանելու Թուրքիայի դեմ նրա կողմից Սիրայում հրադարի պարտավորությունների խախտման դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբեր 6-ին այդ մասին հաղորդել Է The Hill թերթը: Թերթի տվյալներով՝ օրենսդիրները պատրաստել են համապատասխան նամակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունով:

«Մի քանի անգամ (ԱՄՆ-ի) նախագահ (Դոնալդ) Թրամփն սպառնացել Է «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը», եթե Թուքիան խախտի իր պարտավորությունները: Այդ դիրքորոշմանը համապատասխան մենք վարչակազմին խնդրում ենք շուտափույթ կոշտ տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկել հոկտեմբերի 17-ի համաձայնագրի կատարումն ապահովելու համար»,- մեջբերում Է անում հրատարակությունն այդ փաստաթղթից:

Ինչպես նշում Է հրատարակությունը, իրենց նմակում սենատորները բերում են հաղորդումներ Թուրքիայի կամ Անկարայի կողմից օժանակվող ուժերի հարձակումների մասին քրդերի վրա Թել Թամեր բնակավայրի մերձակայքում: «Եթե դա ճիշտ Է, այդ հարձակումները կլինեն հրադադարի համաձայնագրերի խախտումներ, որոնք Անկարան կնքել Է ինչպես Վաշինգտոնի, այնպես Էլ Մոսկվաի հետ»,- նամակում հայտարարել են սենատորները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am