Գիտնականները նշել են լյարդի քաղցկեղի զարգացման ախտանիշները

17:45, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սնունդ ընդունելու արդյունքում չափազանց արագ հագեցումը կարող Է ահազանգել լյարդի քաղցկեղի զարգացման մասին, պատմել են Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի մասնագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականների խոսքով՝ լյարդում ուռուցքի պատճառով բարձրանում Է ճնշումը, ինչի հետեւանքով երակներից հեղուկը դուրս Է մղվում որովայնային խոռոչ, ինչն, իր հերթին, հագեցվածության թյուր զգացողություն Է առաջացնում:

Ուռուցքաբանական հիվանդության այլ ախտանիշների թվում մասնագետները նշել են քաշի կորուստը, մաշկի եւ աչքերի սպիտակուցների դեղնումը, քորը եւ թուլությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am