Ուկրաինայում պետական դավաճանության եւ փողերի հափշտակման գործ են հարուցել Կլիչկոյի դեմ

14:50, 6 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) պետական դավաճանության եւ փողերի հափշտակման մասին քրեական գործ Է հարուցել Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի եւ նրա երկու տեղակալների դեմ: Այդ մասին, ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ուկրաինսկիե նովոստի» գործակալությունը: Գործը հարուցվել Է Հակակոռուպցիոն դատարանի հոկտեմբերի 18-ի վճռով: «ՈւԱՀԲ-ն կատարել Է Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի նշված բնորոշումը եւ տեղեկությունները ներառել Է Մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում»,-նշել Է բյուրոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am