Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է

10:56, 6 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Վարդանյանի և «Սոչի»-ի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից:

Վարդանյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկ»-ի կազմում մասնակցել է 9 խաղի:

«Սոչի»-ն Ռուսաստանի Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում վերջին տեղում է:


© 2009 ARMENPRESS.am