Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:49, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  գերմանական Բունդեսիգայում հանդես եկով «Հոնֆենհայմ»-ը իր կայք էջում անցկացրած քվեարկությամբ ընտրեց հոկտեմբեր ամսվա ֆուտբոլիստին: 83 տոկոսով հաղթող է ճանաչվել Սարգիս Ադամյանը:

Հայաստանի ազգային թիմի հարձակվողը «Հոֆենհայմ»-ի կազմում հոկտեմբերի ամսին դուբլի հեղինակ դարձավ «Բավարիա»-ի դեմ խաղում, մեկ անգամ էլ աչքի ընկավ գավաթի խաղարկությունում:


© 2009 ARMENPRESS.am