Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած հայերի վիճակը ծանր է

21:28, 5 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 18 ծննդատանը վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Фонтанка-ն:

Լրատվականի տվյալներով՝ տուժած տղամարդկանցից մեկը 28, մյուսը 35 տարեկան է: Տղամարդիկ վերելակի ընկնելուց հետո բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներով ու ներքին օրգանների վնասվածքներով գտնվում են ծանր վիճակում: Նրանցից մեկին բժիշկները տեղավորել են շոկային վերակենդանացման բաժանմունքում:

Վերելակի ընկնելու նախնական պատճառը նորոգման աշխատանքների ընթացքում ճոպանի պոկվելն է: Պետերբուրգի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտման  հոդվածով:


© 2009 ARMENPRESS.am