Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
13:27, 5 Նոյեմբեր, 2019Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից:
Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Դիտորդի և հյուրի կարգավիճակով նիստին մասնակցում են Սերբիայի, Իրանի և Կուբայի խորհրդարանների ներկայացուցիչները:
© 2009 ARMENPRESS.am