Նոյեմբերի 4-ին սպասվող իրադարձությունները

09:30, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվականգործակալությունըներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները: 

Այսօր՝ նոյեմբերի 4–ին, Երևանում կանցկացվի կլոր սեղան՝ «ՀԱՊԿ դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «ԴԱՍԱՐԱՆ + ԴԱՍԱԿԱՆ» թատերական կրթական ծրագրի առաջին՝ նախընտրական փուլը։ Ծրագրի մեկնարկը կազդարարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Գրողների միությունում ընթերցասերներին կներկայացվի սիրիահայ բանաստեղծ Տիգրան Գաբոյանի «Ճեղքերս քաղաքակրթություններու պատերով» գրքի շնորհանդեսը:

Արամ Խաչատրյան համերգասրահում «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կանցկավի լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված երեկո։ Հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ մենակատարներ Ջու-Յոնգ Բիքը (ջութակ), Կլաուդիո Բոհորքեսը (թավջութակ):

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզնաև թվիթերում և ֆեյսբուքում


© 2009 ARMENPRESS.am