Նիկո Կովաչը հեռացվել է «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

09:31, 4 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: «Բավարիա»-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը խորվաթ մասնագետի հետ: Կովաչի հեռացումը կապվում է ակումբի ոչ բավարար արդյունքներով:

Կոչավը «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց 2018 թվականին: Վերջինիս գլխավորությամբ մյունխենյան ակումբը նախորդ մրցաշրջանում դարձավ երկրի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր:


© 2009 ARMENPRESS.am