Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է շուրջ 1600 կրակոց

13:38, 2 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն:


© 2009 ARMENPRESS.am