Անցկացվել է զորավարժություն մարտական հրաձգությամբ

17:02, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 29-ից 31-ը անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ գումարտակի կազմով: Զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել առաջավոր դիրքերը և կազմակերպել պահպանություն մինչև հիմնական ուժերի մոտենալը։

Զորավարժության նպատակն էր ցուցադրել և ուսուցանել մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակները, զարգացնել անձնակազմի գործողությունները, բարոյահոգեբանական ու ֆիզիկական հատկանիշները մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում։

Զորավարժության ավարտին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Բուդաղյանը շնորհակալություն է հայտնել զորավարժության մասնակիցներին,  խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին:


© 2009 ARMENPRESS.am