ՀՀ արտգործնախարարը փակուղի չի տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում

14:34, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը որևէ փակուղի չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասաց ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացում: Երբևէ չենք դանդաղեցրել և ձգձգել գործընթացը, վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը լինելու է շատ շուտով: Այս պահին երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում չենք ծրագրում, բայց կարող է ամեն պահի ամեն ինչ լինել: Որևէ փակուղի չենք տեսնում բանակցություններում, շարունակում ենք աշխատել»,- ասաց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am