Հենրի Քավիլը Instagram-ում զետեղել Է «Վեդմակի» պաշտոնական թրեյլերը

12:28, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան Հենրի Քավիլն Instagram-ում զետեղել Է Netflix-ի «Վեդմակ» սերիալի պաշտոնական թրեյլերը, որում ինքը կատարում Է գլխավոր դերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

The White Wolf cometh. @Netflix @WitcherNetflix #TheWitcher #WhiteWolf #Gwynbleidd #HappyHalloween

Публикация от Henry Cavill (@henrycavill)

Գերբնականներ որսացողի՝ Ռիվիայից Գերալտեի մասին ֆենթեզի-շոուի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին: Սերիալում նաեւ նկարահանվել են Ֆրեյա Ալանը («Մահվան անապատը»), Աննա Շաֆերը («Հարրի Փոթեր»), Անյա Չալոտրան («Շերվուդ») եւ այլք:

«Վեդմակը» լեհ գրող Անջեյ Սապկովսկու վեպերի շարքն Է: Առաջինը նա հրապարակել Է 1986 թվականին, վերջինը՝ 2013 թվականին:

Ավելի ուշ գրքերի հիման վրա թողարկվել են համակարգչային խաղեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am