Արոնյանը վերադարձել է ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակ

08:42, 1 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 8-րդն է: Նախորդ ամսվա համեմատ գրոսմայստերը առաջադիմել է 6 հորիզոնականով: Լավագույն 10-յակում են նաև Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնիաշկին, Թեմուր Ռաջաբովը և Ուեսլի Սոն:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների մեջ են մտնում նաև Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79-րդ տեղ):


© 2009 ARMENPRESS.am