Ամուլսարի գործով նոր տվյալներ են ձեռք բերվել. «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներն առաջիկայում կհարցաքննվեն

17:52, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն Ամուլսարի գործով ձեռք են բերել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն անցկացնել նոր ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, որը տալիս է եզրակացություն՝ հիմնվել է այլ շահագրգիռ մարմինների կողմից տրված եզրակացությունների վրա: Պետք է հասկանանք, թե ինչո՞ւ ժամանակին չեն ստուգվել կամ արդյո՞ք պատշաճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած այդ տվյալները: Կարծում եմ նաև, որ «ԷԼԱՐԴ»-ի փորձագետներին՝ տված եզրակացության շուրջ, հարցաքննելու կարիք կա՝ պարզաբանումներ տալու համար: Առաջիկայում նրանք կկանչվեն եզրակացության շուրջ հարցաքննության»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Ամուլսարի գործի վերաբերյալ դեռևս վերջնաժամկետ չկա, քանի որ այդ ամենը կապված է փորձաքննությունների, տարբեր մասնագետների կարծիքների, ստուգումների հետ:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝

  

 

 


© 2009 ARMENPRESS.am