Մայիլյանը Ներկայացուցիչների պալատում ներկա է գտնվել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը

13:05, 30 Հոկտեմբեր, 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին  ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, քվեարկությունից հետո նախարար Մայիլյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ ու երախտագիտություն հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի և պատմական որոշման ընդունման գործում առանցքային ներդրման համար։

Քննարկմանը ներկա էին նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի,  ինչպես նաև հայկական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

© 2009 ARMENPRESS.am