Սյունիքի մարզի Վաղատին գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

21:58, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 29-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Վաղատին գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:48-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր:


© 2009 ARMENPRESS.am