ԳԴՀ-ի բնակիչների մեծ մասը հանդես Է եկել Թուրքիայի դեմ պատժամիջոցների եւ ՆԱՏՕ-ից նրան բացառելու օգտին

16:17, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը՝ 58 տոկոսը, կպաշտպաներ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր բացառումը Սիրիայում նրա գործողության ֆոնին, 18 տոկոսը դեմ Է արտահայտվել: Սրանք են YouGov ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 29-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման մասնակիցների 61 տոկոսը հանդես Է եկել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու, 39 տոկոսը՝ այդ երկիր ռազմական արտադրանքի արտահանումը դադարեցնելու օգտին:

Հարցմանը մասնակցել Է 2033 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am