ԱՄՆ Կոնգրեսի կանոնադրական հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

10:15, 29 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնադրական  հանձնաժողովն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և այն ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Թվիթեր»-ի միկրոբլոգը:

Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումն ու պատմական քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին:


© 2009 ARMENPRESS.am