ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել է ծառատունկ

17:49, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել է ծառատունկ՝ նվիրված ռազմաուսումնական հաստատության կազմավորման 25 ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ծառատունկն իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am