Ստուգվել են ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները

17:42, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները վերահսկելու նպատակով զինված ուժերի զորամասեր է այցելել ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ - վարչության պետ, գեներալ-մայոր Պ.Պողոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զորամասերում կատարված աշխատանքները, ցուցումներ տրվել դրանք առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am