Ազատ ոճային երեք ըմբիշները պարտություն են կրել ԱԱ-ի մեկնարկում

16:50, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի երեք անդամներ անհաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 57 կգ քաշային կարգում Ռազմիկ Միսակյանը որակավորման փուլում պարտվեց Իրանից Ալիռեզա Սարլակին: 65 կգ քաշում Վազգեն Թևանյանն զիջեց թուրք Սելիմ Կոզանին և  70 կգ քաշային կարգում Արման Անդրիասյանը Իրանը ներկայացնող Ամիրհոսեյն Ալի Հոսեյնիին պարտվեց 5:2 հաշվով:

Հայ ըմբիշները հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար, եթե իրենց հաղթած մարզիկները դուրս գան եզրափակիչ:


© 2009 ARMENPRESS.am